Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39108152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 474 476 700 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.0935 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0977 տոկոս: Աճուրդին մասնակցել են 2 գործակալ:
 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 10.11.2014