Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13232150 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ դրամ:
 
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 491 208 996 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.0800 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0800 տոկոս: Աճուրդին մասնակցել են 2 գործակալ:
 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 24.11.2014