Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ ուղենշային (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.0 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 80 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 340 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 740 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 997 688 933 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2517 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.3487 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 26.11.2014