Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 690 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 710 մլն դրամ, որից մրցակցային` 570 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 140 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 690 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 595 253 116 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4859 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:



ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 16.12.2014