Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի շուկան ակտիվացնելու, պարտատոմսերի իրացվելիությանը նպաստելու, ներդրողների առկա պորտֆելի բարելավման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում են, որ 2015թ. փետրվար ամսից սկսած կիրականացվեն պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման և երկարաժամկետ ու միջնաժամկետ (հիմնականում՝ ուղենշային) պարտատոմսերի հետգնման ակտիվ գործառնություններ:

Փետրվար ամսվա տեղաբաշխումների ժամանակացույցը
 
Տեղաբաշխման օր Ժամկետայնություն
 
02/ՓՏՎ/2015 26 շաբաթ
05/ՓՏՎ/2015 26 շաբաթ
12/ՓՏՎ/2015 39 շաբաթ
19/ՓՏՎ/2015 13 շաբաթ
26/ՓՏՎ/2015 13 շաբաթ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Վերջին թարմացում 30.01.2015