Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20172323 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 7 834 759 000 դրամ, հետգնված ծավալը` 3 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 3 184 521 174 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.9300 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:
 
ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն
Վերջին թարմացում 05.02.2015