Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 02-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26038156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
 
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 542 մլն 750 հազար դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 310 մլն 750 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 232 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 769 349 800 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4743 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 17.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:
 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 02.02.2015