Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3913B152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 187 մլն 155 հազար դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 531 մլն 918 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 655 մլն 237 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 598 505 611 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.7129 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.9999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 13.02.2015