Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Փետրվարի 12-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB10172218 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 9 527 245 000 դրամ, հետգնված ծավալը` 2 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 2 527 182 606 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.0013 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 7 գործակալ:


ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 12.02.2015