Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20172323 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 7 019 270 000 դրամ, հետգնված ծավալը` 3 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 2 937 971 510 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.3100 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 26.02.2015