Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Մարտի 05-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB10172218 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 548 145 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 940 037 185 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6313 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 05.03.2015