Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 09-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3907C158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 522 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 463 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 59 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 452 073 726 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9799 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 09.03.2015