Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1.5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 13-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26119154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 860 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 570 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 290 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 402 891 500 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6919 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.9499 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 13.03.2015