Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 16-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52143169 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 501 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 466 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 35 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 878 418 978 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6888 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7990 տոկոս:


Աճուրդին մասնակցել են 5 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 16.03.2015