Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 16-ին տեղի է ունեցել 2017 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 370 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 900 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 470 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 767 135 809 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0466 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.4400 տոկոս:


Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 16.03.2015