Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1.5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 20-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3918C155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 648 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 438 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 210 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 360 796 864 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.4895 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 20.03.2015