Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Մարտի 26-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20072283 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 430 000 000 դրամ, հետգնված ծավալը` 430 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 374 155 821 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.9000 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 1 գործակալ:


ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 26.03.2015