Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2619A153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 460 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 336 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 124 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 469 557 828 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8238 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.8500 տոկոս:


Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 20.04.2015