Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 078 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 220 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 858 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 818 072 926 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.7646 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.8808 տոկոս:


Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Վերջին թարմացում 21.04.2015