Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 2 մլրդ 930 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 360 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 990 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 370 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 930 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 443 099 055 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.8220 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.0700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 29.04.2015