Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 375 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 925 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 450 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 327 511 691 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4076 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 29.04.2015