Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ 625 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 525 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 175 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 350 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 625 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 206 482 058 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.5644 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.9800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 29.04.2015