Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 18-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2616B154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 653 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 643 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 469 892 044 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.6740 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.6900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 18.05.2015