Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 19-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 480 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 810 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 670 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 656 301 216 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0895 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2100 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 19.05.2015