Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 11-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 735 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 175 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 560 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 722 698 491 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.1204 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.2100 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 11.06.2015