Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 16-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 89 մլն 100 հազար դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 415 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 674 մլն 100 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 561 882 786 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.6785 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.7900 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 16.06.2015