Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294167 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 732 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 011 965 372 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.1465 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ:


ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 14.07.2015