Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 555 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 964 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 591 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 628 316 114 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0581 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.1700 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 21.07.2015