Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294166թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 054 125 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 021 596 604 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.4113 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: 

ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 21.07.2015