Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 03-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52018163 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 893 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 612 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 281 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 891 078 763 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0892 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1490 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 03.08.2015