Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 595 մլն 200 հազար դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 303 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 292 մլն 200 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 339 978 224 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.4419 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.6400 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 13.08.2015