Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Սեպտեմբերի 07-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52059167 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 918 մլն դրամ, որից մրցակցային` 878 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 40 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 445 023 534 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.2179 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 07.09.2015