Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Սեպրեմբերի 15-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 137 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 819 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 318 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 632 374 501 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.9214 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.0977 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 15.09.2015