Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39117161 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 378 մլն 300 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 324 մլն 300 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 54 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 917 011 359 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.9339 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1212 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 12.10.2015