Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 706 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 221 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 485 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 284 241 367 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0523 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3400 տոկոս:


Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 20.10.2015