Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13251168 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 925 մլն դրամ 540 հազար, որից մրցակցային` 913 մլն 500 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 12 մլն 40 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 485 881 974 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.4949 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.5000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 26.10.2015