Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 2025 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB1029A257) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 916 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 446 մլն 500 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 470 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 030 856 081 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.9205 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.1111 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 29.10.2015