Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 418 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 98 մլն 400 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 320 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 118 594 640 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3395 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.5111 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 29.10.2015