Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 05-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 250 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 750 մլն 500 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 500 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 128 564 614 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.6261 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.8547 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 05.11.2015