Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 2 մլրդ 488 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել 2025 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB1029A257) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 888 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 556 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 332 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 488 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 860 736 467 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.2813 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 12.11.2015