Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26165165 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 784 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 772 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 12 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 942 943 072 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.9689 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.0600 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 16.11.2015