Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 880 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 670 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 210 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 693 529 418 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3188 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.4800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 17.11.2015