Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 07-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5205C160 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 318 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 307 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 11 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 888 191 762 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4500 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.9000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 07.12.2015