Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39129166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 563 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 543 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 913 420 164 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4993 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.6400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 14.12.2015