Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294166 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 517 505 000 դրամ, հետգնված ծավալը` 1 017 505 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 033 155 478 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.2200 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:


ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 15.12.2015