Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել 5 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT05281165 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 30 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 860 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 170 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 989 999 287 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3904 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3997 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 24.12.2015