Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել 2025 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB1029A257) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 780 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 230 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 550 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 327 383 624 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.3271 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 11.02.2016