Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 658 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 997 մլն 200 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 661 մլն 300 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 712 589 800 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3833 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 16.02.2016