Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 18-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52162177 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 380 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 135 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 245 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 894 501 777 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.6645 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.7441 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 18.02.2016