Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Մարտի 10-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20172323 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 519 045 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 857 898 096 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 15.5654 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 7 գործակալ:


ՀՀ ֆինանսների նախարարության
լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 10.03.2016